Հայտնի է, թե որ երկրում է ամենաարագ ինտերնետ կապը


10:20 , 4 օգոստոս, 2018
Բրիտանացի հետազոտողները ստուգել են ողջ աշխարհում ինտերնետ կապի որակը և կազմել ամենաարագ ինտերնետ կապ ունեցող 50 երկրների ցուցակը:

Ամենաարագ ինտերնետ կապով երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորել է Սինգապուրը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Շվեդիան ու Դանիան:

Ցանկի չորրորդ տեղում հայտնվել է Նորվեգիան, որին հետևել են Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգն ու Հունգարիան: