Հղիությունների մոտ կեսն ավարտվում է վիժումով. գիտնականներ


09:20 , 4 օգոստոս, 2018

Ամերիկացի գիտնականները փաստում են, որ հղիությունների մոտ կեսն ավարտվում է վիժումով:

Բժշկության մեջ գոյություն ունի կենսաքիմիական հղիություն հասկացությունը, դա այն հղիությունն է, որը հնարավոր է բացահայտել միայն արյան մեջ հորմոնների մակարդակի փոփոխությամբ:

Նման հղիությունները սովորաբար ավարտվում են վիժումով, պատճառը էմբրիոնի անկենսունակությունն է կամ էլ կնոջ ֆիզիկական, նյարդային ծանրաբեռնվածությունը: Նման վիժումից հետո դաշտանը սովորաբար ժամանակին լինում է, ապրզապես ավելի առատ և ցավոտ կարող է լինել: Կանայք հիմնականում տեղյակ չեն լինում այդ դեպքում ընդհատված հղիության մասին: