Apple-ը բացարձակ ռեկորդ է սահմանել


00:00 , 4 օգոստոս, 2018

Ամերիկյան Apple կորպորացիայի արժեքը հատել է մեկ տրիլիոն դոլարի սահմանը։ Այս մասին վկայում են Nasdaq-ի տվյալները։

Ինչպես նշում է MarketWatch-ը, ընկերության բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդի համար անհրաժեշտ 207,04 դոլարի՝ մեկ բաժնետոմսի համար։ Այսպիսով Apple-ին հաջողվել է կրկնել չինական PetroChina նավթագազային ընկերության ռեկորդը, որը սահմանվել էր դեռևս 2007 թվականին, սակայն այն ժամանակ ընկերությունը երկար պահել այդ դիրքը չկարողացավ, քանի որ դրան հետևեց նավթի գնի անկումը։