Զախարովա. Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում չեն նախատեսում


17:50 , 3 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի  օրակարգում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Օրակարգում նման հանդիպում չկա: Ես այդ մասին չգիտեմ, ինձ ոչինչ հայտնի չէ»,-նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։