Տեսեք, թե ինչպիսին է եղել «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը նախքան հայտնի դառնալը


15:00 , 3 օգոստոս, 2018

«Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանը, պարզվում է, այնքան էլ ճոխությունների սիրահար չէ: Ուսումնասիրելով գեղեցկուհու սոցցանցի էջերը՝ կարելի է եզրակացնել, որ թեհրանաբնակ մեր հայուհին մինչև հայտնի դառնալն ապրել է բավականին համեստ կյանքով: Ակնհայտ է, որ մրցույթում հաղթելը հիմնովին փոխել է 25-ամյա Արենայի կյանքը: Սակայն պետք է նկատել, որ Արենան դրանից հետո միանգամից չի գոռոզացել ու համացանցից հեռացրել բոլոր նախկին լուսանկարները: Ինչ խոսք, գովելի է գեղեցկուհու համարձակությունը: 

Նշենք, որ Արենան այս ընթացքում նախապատրաստվում է միջազգային «Միսս Աշխարհ» մրցույթին պրոֆեսիոնալ ներկայանալու համար: Նա շաբաթը հինգ անգամ հաճախում է մարզասրահ: Արենան թեև բնակվում է Թեհրանում, սակայն մտադրություն ունի մշտական բնակություն հաստատելու Հայաստանում:

429651_3022014523768_1220579572_n12193890_984965134893619_3746876595172083277_n1426301_609592472430889_207278587_n428131_3022022003955_1880909326_n10346463_710663985657070_45896627910934281_n10456164_797362140320587_2972458111173070770_n