Եվգենի Պետրոսյանն ու կինը ունեցվածքը կկիսեն դատարանում


12:50 , 3 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Խորհրդային արտիստուհի Ելենա Ստեփանենկոն դատարան է դիմել համատեղ ձեռք բերված ունեցվածքը ամուսնու՝ Եվգենի Պետրոսյանի հետ կիսելու հայցով։ «Իզվեստիա»-ն այս մասին տեղեկացել է Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի մամուլի ծառայությունից։

«Համատեղ ձեռք բերված գույքը ամուսինների միջև կիսելու գործը դատարանը կքննի օգոստոսի 6-ին»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ Պետրոսյանը գործակալությանը հայտնել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ կնոջ հայցի մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։