12:00 , 3 օգոստոս, 2018Armenpress.am-ը գրում է.
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նախնական փուլում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործման» ծրագրի իրականացման համար:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրասիական զարգացման բանկից: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ընթացիկ տարվա ապրիլին:
Ծրագիրը միտված է առաջին օգնության բուժհաստատություններում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործմանը: Ծրագիրը իրականացվելու է Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում: