«Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դուր չի գալիս այն իրողությունը, որ կառավարման համակարգում ՀՀԿ-ականներին փոխարինում են հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով: Ինքը բավական ուշադիր է հետևում Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությանը: Մի քանի օր առաջ էլ չէր դիմացել և հրապարակային խոսք էր ասել. «Նիկոլ Փաշինյան գրողն իր «երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»: Ինչպես նաև նա վստահեցնում է. «Իսկական հեղափոխականը պետք է նմանվի աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության ՀՀԿ-ական՝ վերից վար կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին»:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: