Ինչքան մոտ լինի ռուս զինվորների տեղակայումը Իսրայելի ու Սիրիայի սահմանին, այդքան կուժեղանա հակառուսական հիստերիան Հայաստանում


11:15 , 3 օգոստոս, 2018
Խաբար էլ չեք, չէ՞, որ ռուսական զինված ուժերը, ուր որ ա, լիարժեք վերահսկողության տակ են վերցնելու Հորդանանի ու Իսրայելի հյուսիսային սահմանները: Ու ինչ-որ բան ինձ հուշում է, որ ինչքան մոտ լինի ռուս զինվորների տեղակայումը Իսրայելի ու Սիրիայի սահմանին, այդքան կուժեղանա հակառուսական հիստերիան Հայաստանում: Չէ, իրենց նպատակը ռսներին Հայաստանից վռնդելը չէ, Հայաստանը ոչ մեկին պետք չէ: Նպատակը Հայաստանի միջոցով զիջումներ շորթելն է Սիրիայում: Իմիջիայլոց, մեկդ էդ հիստերիա տարածողների կենսագրությունը մի փոքր ուսումնասիրեք, վստահեցնում եմ ձեզ՝ ահագին հետաքրքիր դրվագներ կգտնեք: