Հրաժարական է տվել Վրաստանի գերագույն դատարանի նախագահը


21:30 , 2 օգոստոս, 2018

Shantnews.am-ը գրում է.

Հրաժարական է տվել Վրաստանի գերագույն դատարանի և Արդարադատության գերագույն խորհրդի նախագահ Նինո Գվենետաձեն: Այդ մասին տեղեկություն  է տարածել Վրաստանի  Գերագույն դատարանի մամլո ծառայությունը:

Նինո Գվենետաձեի տարածած հայտարարության համաձայն` հրաժարականի պատճառ է նշվում առողջական վիճակը և արտերկրում մի քանի ամիս բուժման անհրաժեշտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։