Համացանցի օգտատերերին հուզել է երկու շների ամուր ընկերությունը


22:00 , 2 օգոստոս, 2018

«Լավագույն ընկերներ» վերնագրով տեսանյութը, որտեղ բոքսյոր ցեղատեսակի շունը դիմանում է նույն ցեղատեսակի Չուրո անունով ձագի խաղին հուզել է համացանցի օգտատերերին։

Տեսանյութը, որ հրապարակել է ABC News-ը, արդեն գրեթե 28 հազար դիտում և ավելի քան 1,7 հազար լայք է հավաքել։ Շատ օգտատերեր նշել են, որ շնիկը նման է իրենց երեխաներին, որոնք լրիվ նույն կերպ են իրենց պահում, երբ խնդրում են, որ մտնեն ծնողների անկողինը։

Ընդ որում, ցեղատեսակի սիրահարները պնդում են, որ տեսանյութն ապացուցում է այս շների անվտանգությունն ու ժրությունը։ Իսկ նրանց չար լինելու մասին լուրերը մարդկանց գործողությունների արդյունքն են, որոնք ստիպում են շներին կռվել իրար հետ։