Armeniasputnik.am-ը գրում է.
Ստեփանավանում նախկին ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է նախկին կնոջն, ապա ներկայացել ոստիկանություն։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, օգոստոսի 2-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Յաղդան գյուղում դանակահարություն է կատարվել:
Նույն օրը, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ևս հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, գոտկային շրջանի ծակած, կտրած չորս չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Լուսինե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է տանը` նախկին ամուսնու կողմից դանակահարվելու հետևանքով: