«Այսօր կտեսնեք»․ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նոր կոռուպցիոն բացահայտումների մասին


15:30 , 2 օգոստոս, 2018

Factor.am-ը գրում է.

«Այսօր կտեսնեք» – ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսպես արձագանքեց նոր կոռուպցիոն բացահայտումների հնարավորության մասին մեր հարցին։

Պարոն Վանեցյանը չցանկացավ այլ մանրամասներ հայտնել։ Հիշեցնենք՝ վերջերս Վանեցյանը հայտարարել էր, որ առաջիկայում նոր կոռուպցիոն բացահայտումներ են սպասվում՝ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ։