Ըստ նախնական տվյալների` բախումը սպանվածն էր հրահրել. Արծրուն Հովհաննիսյան


15:18 , 18 մայիս, 2013

 

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով սպանված զինվոր Լյուքս Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, պատասխանելով մեկնաբանությանը, որ պետք է պատժվի զորամասի հրամանատարությունը, գրել է.
«Զորամասի հրամանատարի երեք տեղակալները եղել են այնտեղ, ցավակցել են, գումար են տվել, որը պարտավոր էին տալ: Սակայն ինչպես հասկանում ենք, սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ: Անիմաստ լուրեր են տարածել, որ ժամապահը արտոնյալ է, չի պատժվելու և այլն, սակայն կեղծ է, այս երևան բերելը ու օպերատիվ տեղեկություններ փոխանցելը լրիվ հստակ կազմակերպված է: Մինչդեռ նախնական տվյալները ցույց են տալիս, որ սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել»: