«Ժողովուրդ». Փաշինյանի կառավարությունը կարգելի՞ ԲՀԿ-ին մասնակցել ավագանու ընտրություններին


09:40 , 2 օգոստոս, 2018

«Ըստ շրջանառվող լուրերի՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարա­վո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վեր­ջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, և հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ ԲՀԿ-ն հաղ­թի ավագանու ընտրություններում՝ շնորհիվ ֆինանսական ու մարդկային ռեսուրսների: 

«Ինչպես կարող է որևէ մեկը, ինչ պաշտոնյա էլ ինքը լինի, որևէ քաղաքական ուժի արգելել մասնակցել ընտրություն­ների: ԲՀԿ-ն ունի այլևս կայացրած քաղաքական որոշում, որ անպայման մասնակցելու է այդ ընտրու­թյուններին»,- ասել է Զոհրաբյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: