Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին


22:20 , 1 օգոստոս, 2018

Օգոստոսի 1-ին, ժամը 19:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարույր Սևակի 4-րդ փողոցի տներից մեկի ետնամասում գտնվող աղավնիների բույնի մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են (մոտ 1 մ) գյուրզա տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք: