Այսօրվանից ՀՀ բարձրագույն դատարանները կարող են խորհրդի համար դիմել ՄԻԵԴ


21:40 , 1 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Այսօրվանից` օգոստոսի 1-ից, Հայաստանի Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը կարող են խորհրդատվական կարծիքներ ստանալու համար դիմել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն հարցերի շուրջ, որոնք կապված կլինեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների ու ազատությունների մեկնաբանության կամ կիրառման հետ։

Սա հնարավոր է դարձել շնորհիվ այսօր ուժի մեջ մտած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության, որը Հայաստանը վավերացրել է 2017թ․-ի հունվարին։

Խորհրդատվական եզրակացությունները, որոնք ներկայացվելու են ՄԻԵԴ Մեծ պալատի կողմից, պարունակելու են պատճառներ, որոնք չեն լինելու պարտադիր։ ՄԻԵԴ-ն իր հայեցողությամբ կարող է ընդունել խորհրդատվական կարծիք ներկայացնելու վերաբերյալ խնդրանքը կամ մերժել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։