Սերգեյ Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ի արձագանքի մասին. Արմեն Աշոտյան


18:29 , 1 օգոստոս, 2018

Ծանոթացա մեր ԱԳՆ֊ի արձագանքին ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը։

Երկու կոնտեքստը էլ հասկանալի էր։ Մի կողմից՝ կտրուկ գնահատականների Սցիլլայից խուսափելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես չտապալելու ողջամիտ ցանկությունը։ Սա, հուսամ, կստացվի։

Մյուս կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի սկանդալային հետապնդումը և երկրի ներքին քաղաքական տեռորը բացառապես ներքին գործ դիտարկելու Խարիբդան։ Այ սա չստացվեց։

Բազմաթիվ պատճառներով։ Մասնավորապես՝ իշխանափոխության օրերի հանրահավաքներին Մարիա Զախարովա ինքնամոռաց ցիտելու, երբ դա ձեռնտու էր։