Ինչպե՞ս լրացնել աշխատանքային օրերի քնի պակասը․ գիտնականներ


20:22 , 1 օգոստոս, 2018

Աշխատանքային շաբաթվա ընթացքում շատերը չեն հասցնում քնել և իրենց հոգնած են զգում։ Բժիշկները բազմիցս հայտարարել են, որ դա վնասակար է օրգանիզմի համար՝ փորձելով քնի պակասը լրացնելու միջոցը գտնել։

Գիտափորձերի արդյունքները ցույց են տվել, որ այս առումով կարող է օգտակար լինել հանգստյան օրերին երկարատև քունը։ Այնպես, որ եթե աշխատանքային շաբաթվա ընթացքում քիչ եք քնում, ապա հանգստյան օրերին երկար քնեք՝ առողջ մնալու համար։