60 տարի անց տապից մահացությունների թիվը կարող է մեծանալ հինգ անգամ


19:20 , 1 օգոստոս, 2018

Մինչև 2080-ը տապից մահացությունների թիվը կարող է մեծանալ հինգ անգամ։ Այս մասին ուսումնասիրությունը հրապարակվել է PLoS Medicine պարբերականում։

Նշվում է, որ անոմալ տապն ավելի հաճախակի բնույթ կկրի։ Մի շարք տվյալներ հավաքելով՝ գիտնականները կանխատեսել են, թե 2031-2080-ը տապից քանի հոգի կմահանա։

Պարզվել է, որ ամենավատատեսական սցենարի պարագայում, եթե մարդը չի ադապտացվում կլիմայի փոփոխություններին կամ իրավիճակի դեմ պայքարում ոչինչ չի ձեռնարկում, տապից մահացությունների թիվը կավելանա 770 տոկոսով՝ Կոլումբիայում, Բրազիլիայում և Ֆիլիպիններում։ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կհասնի 400-525 տոկոսի, իսկ Չինաստանում և Ճապոնիայում՝ ավելի քան 400 տոկոսի։