Շամպայնն օգտակար է առողջության համար․ բժիշկներ


22:00 , 1 օգոստոս, 2018

Բժիշկների խոսքով՝ շամպայնը բաղադրիչներ է պարունակում, որոնք դրական ազդեցություն ունեն հիշողության, իմունիտետի և սրտի առողջության վրա։ Ուստի այս ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել փոքր չափաբաժիններով՝ ինֆարկտից և ծերունական թուլամտությունից խուսափելու համար։

Ֆենոլաթթուն, որը պարունակում է շամպայնը, կարգավորում է նյարդային բջիջների միջև ազդանշանները և դրական ազդում հիշողության գործառույթների ամրապնդմանը։

Շամպայնն օգնում է ամրապնդել նաև անոթները և բարելավում է արյան շրջանառությունը։

Բացի այդ, շամպայնը խոչընդոտում է տրոմբների առաջացմանը, որոնք ինֆարկտի պատճառ կարող են դառնալ։

Այն նաև դրական է  ազդում սեռական կյանքի վրա։