Լավրովի շուրթերով ՌԴ պաշտոնապես հայտնեց ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ ունեցած անվստահության մասին


15:10 , 1 օգոստոս, 2018

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով Լավրովի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան լավագույն առիթ՝ Փաշինյանի գործելաոճի նկատմամբ հավաքական անվստահություն հայտնելու համար: Մասնավորապես, Լավրովի այն արտահայտությունը, թե իրադարձությունները տեղի են ունենում հայկական իշխանությունների հայտարարությանը հակառակ, որքան անմիջական առնչություն ունենա Քոչարյանի հետ կապված իրադարձությունների հետ, իրականում գլոբալ վերաբերմունք է: Բոլորովին պետք չէ կարծել, թե ՌԴ հավատաում է տարիներ շարունակ ռուսատյաց դիրքորոշում ունեցող ուժի՝ իշխանության գալով գաղափարի կայծակնային փոփոխությանը: Ինչևէ, միչ այս պահն առիթ չկար այդ անվստահություն հայտնելու:

Կոռուպցիայի, ներքին անարդարության դեմ պայքարում խավարի մեջ փարոսի տիտղոսին հասնելու գործիքները շատ են ու անվտանգ, մինչդեռ արտաքին հարաբերություններում "ամուր կաղին" դառնալը բավական ռիսկային է պետության ու ողջ ժողովրդի համար