Ֆրանսիան խոստացել է պահպանել միջուկային գործարքն Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին


14:30 , 1 օգոստոս, 2018

Aysor.am-ը գրում է.

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ուժի մեջ է մնում՝ հակառակ ԱՄՆ-ի բոյկոտին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը:

«Իրանի հետ կնքված պայմանագիրը գործելու է՝ չնայած այդ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն: Դա կարևոր համաձայնագիր է, որովհետև այն թույլ է տալիս խուսափել աշխարհում միջուկային զենքի տարածումից և տարածաշրջանային լարվածությունից»», - ասել է նախարարը Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ