12:30 , 1 օգոստոս, 2018Լոս Անջելեսի տնտեսական աճը կարելի է դյուրությամբ 0-1 տոկոսի հասցնել՝ Չինաստանի հետ «անիմաստ» լայնածավալ առևտրային պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Էրիկ Գարսետին։
Նրա խոսքով՝ Չինաստանի հետ դիմակայությունը նախևառաջ հասարակ մարդկանց վրա կազդի և կարող է հագնեցնել աշխատատեղի կորստի, աշխատանքային ժամերի, ինչպես նաև աշխատավարձի կրճատման։
Նախևառաջ մտահոգություն կա ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի երկու գլխավոր նավահանգիստների աշխատանքի հետ կապված՝ Լոս Անջելեսի և Լոնգ Բիչի, որտեղ ապրանքաշրջանառությունը կարող է կրճատվել 200 մլրդ դոլարով։