Հիանալի արքայախնձորով տորթ


10:00 , 1 օգոստոս, 2018

Պատրաստեք արքայախնձորով տորթ հետևյալ բաղադրատոմսով

Արքայախնձորով տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Այսօր ամերիկյան հայտնի մի տորթ ենք թխելու: Այն պատրաստելը ժամանակ գրեթե չի խլում, բայց, տոնական տեսքի շնորհիվ, թվում է, թե այն պատրաստելիս երկար ժամանակ մի լավ չարչարվել եք:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արքայախնձորով տորթ
կարագ 80 գրամ
շագանակագույն շաքարավազ 130 գրամ
պահածոյացված արքայախնձոր 1 տուփ
բալ 50 գրամ
ալյուր 200 գրամ
շաքարավազ 200 գրամ
արքայախնձորի հյութ 4 ճաշի գդալ
փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
աղ 0,5 թեյի գդալ
կաթ 180 մլ
ձու 1 հատ

Ինչպես պատրաստել արքայախնձորով տորթ

Ջեռոցի կաղապարի մեջ հալեցրած 50 գ կարագ լցնել, շաղ տալ շականակագույն շաքարավազը, հավասար տարածել, ապա շարել արքայախնձորի օղակները. Դատարկ տարածությունները լցնել բալի հատիկներով: Թասի մեջ մաղել ալյուրը, աղն ու փխրեցուցիչը, լցնել շաքարավազը, խառնել: Մեծ թասի մեջ ձու ջարդել, ավելացնել արքայախնձորի 4 ճ.գդալ հյութ, հալեցրած 1 ճ.գդալ կարագ, կաթը հարել, ապա ավելացնել չոր բաղադրիչները, խառնել, լցնել տապակի մեջ: Եփել 180* ջերմ.ջեոցում 50-55 րոպե, պատրաստ լինելը ստուգել չոփիկով: Տորթը շրջել մատուցվող ափսեի մեջ, սառեցնել, մատուցել: