ԱԻՆ-ում սպայական կոչումներ են շնորհվել


00:20 , 1 օգոստոս, 2018
Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:

ԱԻ նախարար Ռոստոմյանի հրամանով ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2 սպա ստացել է փ/ծ կապիտանի կոչում: Նախարարի մեկ այլ հրամանի համաձայն՝ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության 3 հրահանգչի և ԵՓՎ Շենգավիթ բաժնի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի պետին շնորհվել է փ/ծ կապիտանի կոչում:

ԱԻ նախարարի հրամանով փրկարար ծառայության ավագ լեյտենանտի ուսադիրներ են հանձնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի 1 հրահանգչի, ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 8 սպայի:

Ռոստոմյանի այլ հրամանով սպայական առաջին կոչումներ են շնորհվել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՎ Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի 2 փրկարարի: