Անդրեյ Տալալաև. Միայնակ ոչինչ անել չէինք կարող


23:50 , 31 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ»-«Տոբոլ» (1:0) հանդիպումից հետո մամուլի ասուլիսին ներկայացավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը.

Ասուլիսը մեկնարկեց լրագրողների ծափահարություններով:

«Միայնակ ոչինչ անել չէինք կարող»,- սկսեց մարզիչը:

 - Ձեր կարծիքը առաջին խաղակեսի և փոփոխությունների մասին:

 - Կարևորը համբերելն էր: Հիմնական խնդիրը խաղը վերահսկելն ու հակագրոհներ բաց չթողնելն էր: Մենք գիտեինք, որ հոգնելու են, իսկ մենք փոփոխություններ էինք անելու: Երկրորդ խաղակեսում դիրքային և կազմի փոփոխություններ արեցինք: Ես ուրախ եմ, որ տղաները կազմակերպված կատարեցին առաջադրանքները, չընդունեցինք գոլ, իսկ խփելու հնարավորություններ էլ ունեինք:

 - Երբ կազմը տեսանք, ենթադրեցինք, որ այն լավ ընտրված չէ, կներեք իհարկե...: Համաձա՞յն եք:

 - Ոչ: Մեր թիմը բոլորից է կազմված՝ սկսած վարորդից, վերջացրած բոլորով: Արդյունքը կատարված է ամբողջ թիմի կողմից: Ռումյան Հովսեփյանը մեծ աշխատանք կատարեց, այո, սխալվում էր, բայց նաև «քանդում» էր մրցակցի գրոհները: Մեզ համար հաճելի է, որ հայկական ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունն աճել է: Ֆուտբոլիստները նույնպես այս ամենը զգում էին:

 Չենք կարող մեկ ամսում վերցնել գնդակը և հաղթել բոլոր թիմերին... դա դեռ հնարավոր չէ, պետք է փոքր քայլերով առաջ շարժվել: Երկրորդ խաղակեսի մասով ֆուտբոլիստներին ասելու բան չունեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։