Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կոչ Է արել Փարիզին ու Բեռլինին՝ համոզել ԵՀ-ին՝ պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Brexit-ի նկատմամբ


23:40 , 31 հուլիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հորդորել Է Ֆրանսիայի եւ Գերմանիայի իշխանություններին՝ համոզել Եվրահանձնաժողովին այն բանում, որ Լոնդոնի հետ բանակցություններում անհրաժեշտ Է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Brexit-ի նկատմամբ:

Այլապես, ինչպես ասել Է նախարարը Evening Standard թերթին տված հարցազրույցում, որը հուլիսի 31-ին զետեղվել Է հրատարակության կայքում, չափազանց մեծ Է այն բանի հավանականությունը, որ Լոնդոնը եւ Բրյուսելը այդպես Էլ համաձայնագիր չեն կնքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ:

«Հարկ Է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան վճռականորեն եվրահանձնաժողովին հայտարարեն այն մասին, որ մեզ անհրաժեշտ Է պայմանավորվել բանակցությունների պրագմատիկ եւ ողջամիտ ելքի շուրջ, որը կպաշտպանի Լա-Մանշի երկու կողմերին, որովհետեւ Մեծ Բրիտանիայում կորսված յուրաքանչյուր աշխատատեղին կհետեւի աշխատատեղերի կորուստ Եվրոպայում, եթե Brexit-ը չընթանա այնպես, ինչպես հարկն Է»,-ասել Է Հանթը: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «գործարքից դուրս գալու հավանականությունն աճում Է օրեցօր, քանի դեռ մենք փոփոխություններ չենք տեսնի Եվրահանձնաժողովի մոտեցման մեջ»: Վերջինս, ինչպես պնդում Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, «այն կարծիքին Է, որ իրեն անհրաժեշտ Է միայն ժամանակ շահել, եւ Մեծ Բրիտանիան անձնատուր կլինի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: