Այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում ներկայանալ իբրև ՀՀ նախկին պաշտոնյա. Միքայել Աջապահյան


20:41 , 31 հուլիս, 2018
Այսօր Արմենպրես գործակալությունը, հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ինձ և Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան եպիսկոպոսներին նոր տիտղոս շնորհեց, այն է` ՀՀ նախկին պաշտոնյա, այսօրվանից անվավեր ճանաչելով մեզ տրված դիվանագիտական անձնագրերը: Շնորհավորում եմ նոր Հայաստանի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում հերթական համոզիչ հաղթանակի համար: Համոզված եմ, որ բացառապես միայն ՀՀ քաղաքացի եղող և այլ քաղաքացիություն չնախընտրած եպիսկոպոսների համար ճամփորդական հավելյալ դժվարություններ ստեղծելը մեծապես կնպաստի մեր հայրենիքի ծաղկմանն ու զորացմանը, ինչի համար շարունակելու ենք աղոթել և գործել:
Հ. Գ. Այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում ներկայանալ իբրև ՀՀ նախկին պաշտոնյա առ որ անկ է :