Ֆրանսիայի դպրոցներում արգելել են բջջային հեռախոսների օգտագործումը


19:45 , 31 հուլիս, 2018

Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես ընդունել է բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործումը կրտսեր ու միջնակարգ դպրոցում արգելող օրենքը:

Ինչպես հաղորդվում է, 2017 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախընտրական արշավում հանդես էր եկել բոլոր դպրոցներում բջջային հեռախոսներն արգելելու նախաձեռնությամբ: Ֆրանսիայի մի շարք ուսումնական հաստատություններում արդեն գործում է բջջային հեռախոսներ օգտագործելու արգելքը:

Ի դեպ, չեն լինի ոչ մի երկակի ստանդարտներ. ուսուցիչները ևս չեն կարող օգտվել հեռախոսներից, եթե ոչ միայն մանկավարժական նպատակներով: Սպասվում է, որ նոր պրակտիկան տարածում կգտնի արդեն աշնանը:

Բացառություններ կարող են արվել կրթական նպատակով սարքերի օգտագործման հարցում: Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում հաշմանդամություն ունեցող երեխաների վրա:

Արգելքը հավանաբար ուժի մեջ կմտնի նոր ուսումնական տարվա սկզբից։ Այն կտարածվի ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների վրա։ Ուսումնական հաստատություններում բջջային սարքերի օգտագործման արգելումը եղել է նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից մեկը։