Քույրերը՝ միշտ համեստ, հայրը՝ ոչ ադեկվատ. ծանոթները պատմել են Մոսկվայում հոր սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերի և նրանց ընտանիքի մասին


18:20 , 31 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Մոսկովյան Հանրային դիտորդական հանձնաժողովի աշխատակիցներն այցելել են 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող 17, 18 և 19-ամյա քույրերին՝ Քրիստինա, Մարինա, Անգելինա Խաչատուրյաններին, որոնք գտնվում են ժամանակավոր մեկուսարանում:

Ինչպես նշում է lenta.ru-ն, աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։