Բանանով շատ համեղ դեսերտ, որ կարելի է պատրաստել ընդամենը 30 րոպեում
21:45 , 31 հուլիս, 2018
Բաղադրիչներ
բանան - 3 հատ
ընկույզ - 50 գր
շոկոլադ կաթնային - 100 գր
ճարպային սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) - 100 մլ
շաքարավազ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակ
Ընկույզը լավ մանրացնում կամ բլենդերով հարում ենք։
Շոկոլադը բաժանում ենք սալիկների, ավելացնում ենք 2 ճ/գ սերուցքն ու միասնին հալեցնում ենք։
Ստացված շոկոլադե զանգվածին ավելացնում ենք ընկույզն ու խառնում ենք։
Սերուցքի մնացած մասը հարում ենք այնքան, մինչև թեթևակի պնդանա, ապա ավելացնում ենք 2 ճ/գ շաքարավազն ու հարում ենք այնքան, մինչև լավ պնդանա։
Բանանները մաքրում ենք, բաժանում ենք երեք հավասար մասերի, որոնք էլ իրենց հերթին՝ երկու մասի։
Բանանի յուրաքանչյուր կտորի վրա լցնում ենք շոկոլադե-ընկուզային զանգվածը։
Վրան լցնում ենք սերուցքը։
Վրան շաղ ենք տալիս քերիչով անցկացրած շոկոլադն ու մատուցում ենք։