Մադոննան տեսագրություն է հրապարակել, որտեղ հարբած վիճակում պարում է


22:00 , 31 հուլիս, 2018

Մադոննան տարօրինակ տեսագրություն է հրապարակել Instagram-ի իր էջում։

Տեսագրությունում հանրաճանաչ երգչուհին ոչ սթափ վիճակում է։ Աստղը նստած է՝ ձեռքին շամպայնով լի բաժակ, հետո նա սկսում է տարօրինակ պարել։ Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները կարծում են, թե երգչուհին հարբած է։

Մադոննան վաղուց է աչքի ընկնում իր էպատաժային վարքագծով։ Նա չի թաքցնում, որ երբեմն սիրում է խմել, պարել և բաց հագուստով իրեն ցուցադրել։