Օգոստոսի վերջին մագնիսային փոթորիկը կպատի երկիրը


19:00 , 31 հուլիս, 2018

Աստղագետները հայտարարել են, որ օգոստոսի 20-ին երկիրը նոր G1 դասի մագնիսային փոթորիկ կպատի։ Մոլորակի մագինտոլորտը գրգռված կլինի նաև օգոստոսի 17-ին և 21-ին։ Այս մասին են վկայում Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի տվյալները։

Մագնիսային փոթորիկներ են տեղի ունեցել նաև հունիսի 28-ին, մայիսի 6-ին և 7-ին, իսկ 2018-ի սկզբից ամենախոշորը՝ ապրիլի 20-ին։