Մարտ Բաբայանի նորածին դստեր ինքնատիպ անվան նախապատմությունը


17:30 , 31 հուլիս, 2018

Bravo.am-ը գրում է.

Մարտ Բաբայանն ու Էլեն Ամյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել երեկ՝ հուլիսի 30-ին՝ Մոսկվայում՝ 2.7 կգ քաշով եւ 49 սմ հասակով: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը՝ տրամադրելով նաեւ լուսանկարներ, որոնք արվել են մինչեւ երեխայի ծնունդը:

Ամուսինների որոշմամբ նորածինը Մարիելլա անունն է ստացել: Նշենք, որ Մարտը համադրել է մայրիկի՝ Էլլայի եւ քրոջ՝ Մարինայի անունները: