Երգչուհի Դեմի Լովատոյի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ծագել թմրանյութերի չարաշահումից հետո


17:16 , 31 հուլիս, 2018

Ամերիկյան երգչուհի Դեմի Լովատոն, որը վերջերս հիվանդանոց էր ընկել թմրանյութերի չարաշահման արդյունքում, մինչև օրս գտնվում է վերականգնողական կենտրոնում։

Նա սրտխառնոց ունի և բարձր ջերմություն։ Նշվում է, որ սրանք թմրանյութերի չարաշահման հետ կապված բարդություններն են։

Հուլիսի 25-ին հայտնի էր դարձել, որ Դեմի Լովատոն հիվանդանոց է ընկել թմրանյութերի չարաշահման պատճառով։

Երգչուհու ներկայացուցիչը հերքել է հերոինի չարաշահման մասին լուրերը, սակայն Դեմի Լովատոն չի պատմել, թե հատկապես ինչ թմրանյութ է ինքն օգտագործել։