23:30 , 31 հուլիս, 2018Ոչինչ հավերժ չէ. տարբեր քաղաքներ տարբեր ժամանակներում անկում են ապրում՝ պատերազմի, աղետի պատճառով և այլն: Սակայն ամենադաժան ճակատագրին, անկասկած, առաջանում են այն քաղաքները, որոնք ջրի տակ են անցնում: Ձեզ ենք ներկայացնում այդպիսի ամենագեղեցիկ քաղաքները:


Այս քաղաքում մի շարք հզոր ու գեղեցիկ կառույցներ են պահպանվել, այդ թվում Անտիրոդոս կղզու Կլեոպատրայի ամրոցը, հին Ռակոտիսը և այլն: Քաղաքն աշխարհի երեսից վերացել է հսկայական ալիքների ու երկրաշարժերի արդյունքում ավելի քան 1200 տարի առաջ:


Այս ավերակները հայտնաբերվել են 2000 թ. Հնագիտության եվրոպական ծովային ինստիտուտի թիմի կողմից: Մինչև Ալեքսանդրայի հիմնումը այս քաղաքը Եգիպտոսը գլխավոր նավահանգիստն էր: Խորտակվել է մեր թվարկության VIII դարում:
Հերակլիոնում է գտնվում Ամոնի տաճարը, որը մեծ նշանակություն է ունեցել հին եգիպտական մշակույթում:


Այս քաղաքի մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ.ա. VI դարին: Կանոպուսը հայտնի է եղել իր սրբավայրերով՝ Օսիրիսով և Սերապիսով: Հայտնաբերվել է 1933-ին արքայազն Թուսոնի կողմից:
Խորհրդավոր քարե կառույցներ Ճապոնիայի Յոնագունի կղզիների ջրերից ոչ հեռու, հայտնաբերել է տեղի սուզորդներից մեկը 1986-ին
Այս 5000-ամյա քաղաքը խորտակվել է երկրաշարժի արդյունքում 2 հազար տարի առաջ: Դրանում գտնվել է զարմանալի մոնոլիտե աստիճանավոր բուրգ: Քաղաքում կան նաև ամրոցի, հինգ տաճարների, մեծ մարզադաշտի ավերակներ:

Քաղաքը ջրի տակ է անցել 1584-ին Ութսունամյա պատերազմի ժամանակ, երբ հոլանդացի զինվորները ստիպված էին ոչնչացնել քաղաի շուրջ գտնվող բոլոր անվնաս մնացած դամբարանները:

Այս վայրում շատ անգլիացի ու հոլանդացի կապերներ XVI դարում սիրում էին իրենց կարողությունները վատնել, իսկ ավելի ուշ քաղաքը վերածվեց ծովահենների հիմնական բազայի: 1692-ի երկրաշարժը ավազի հոսքի պատճառ դարձավ, և շատ շինություններ ջրի տակ անցան կամ փլուզվեցին:


Քաղաքը հարուստների ամենասիրելին էր Հռոմեական հանրապետության վերջին տասնամյակում, քանի որ այստեղ խաղատուն ու հսկայական լողավազան կար:
VIII դարում Բային թալանվեց մահմեդականների կողմից, իսկ մոտ 1500-ականներին այն անկում ապրեց մալարիայի համաճարակից: Ներկայումս քաղաքի մեծ մասը ջրի տակ է գտնվում տեղական հրաբխային ակտիվության պատճառով:

Այս քաղաքը կառուցվել է 5 հազար տարի առաջ: Հայտնաբերվել է Նիկոլաս Ֆլեմինգի կողմից 1967-ին, սակայն ամեն տարի հնագետներն այստեղ նոր ու հրաշագեղ կառույցներ են հայտնաբերում:

Բնակեցված վայրը, որը ներկայումս ծովի մակարդակից 8-12 մ ցածր է գտնվում, հիմնվել է մ.թ.ա. 6900-6300-ականներին: Քաղաքում ուղղանկյունաձև տներ կան, ջրհորներ, ինչպես նաև տասը գերեզմաններ, որոնցից մեկում մի կին է երեխայի հետ, որոնք էլ դարձել են տուբերկուլյոզից մահացած առաջին մարդիկ:

Քաղաքը խորտակվել է 1959-ին արհեստական լիճ ստեղծելու ու Սիան գետի վրա ամբարտակ կառուցելու համար: Բոլոր 290 հազար բնակիչները տեղափոխվել են այլ բնակավայրեր:
Շի Չենգը հիմնվել է Հան դինաստիայի ժամանակ: VII-VIII դարերում այս վայրը մշակութային, տնտեսական ու քաղաքական կենտրոն էր, սակայն այսօր 27 մ խորության վրա է գտնվում: