Կարգին Հայկոյին ԹիՎի-ից դուրս չեմ ճանաչել, թեև այդ կերպարով էլ շատ տարված չեմ եղել


14:41 , 31 հուլիս, 2018
Կարգին Հայկոյին ԹիՎի-ից դուրս չեմ ճանաչել, թեև այդ կերպարով էլ շատ տարված չեմ եղել: Ինձ համար նշանակություն էլ չեն ունեցել նրա առանձին ելույթները հանուն արդարության, քանի որ նման վարքագիծ պետք է դրսևորել անընդհատ, սկզբունքորեն և ոչ թե առիթից առիթ: Բայց դրա վրա էլ չեմ կենտրոնացել, քանի որ միլիոնանոց քաղաքի ղեկավարի առումով կարևորել եմ կառավարչի ընդունակություն ունենալը, և՛ ոչ թե դիմացինին սիրելը և՛ կամ Նիկոլի կողքով քայլելը: Եվ երբ մեկ-մեկ կարդում եմ, թե <եթե ձեզ դուր չի գալիս՝ դուք էլ մի ընտրեք> արտահայտությունը, մտածում եմ՝ լո՞ւրջ է ասված, թե՞ կատակով: Այսինքն՝ եթե ես չեմ ուզում ընտրել Հայկոյին, ապա ընտրեմ այլ կուսակցության Պողոսի՞ն, թե՞ մեկ ուրիշ կուսակցության Պետրոսին: Որքանո՞վ է խելացի ինձ դնել այդպիսի դիլեմայի առջև՝ ես ուզում ես ընտրել ՔՊ կուսակցությանը, ապա միայն Հայկոյով որպես քաղաքապետացու: Երբ նշանակվում էր փոխվարչապետ կամ նախարար՝ ինձ հարցնող չկար, և դա նորմալ էր, բայց չէ որ Հայկոյին մատուցվելիք պաշտոնը նշանակովի չէ, այլ ընտրովի, և հենց այդ պատճառով նրան առաջադրելիս պետք էր առաջնորդվել մեկ այլ սկզբունքով: Բայց դե, ինչպես միշտ