Մարդկանց վրա ազդեցություն ունենալու և ձեզ ենթարկելու մի քանի կարևոր կանոններ


12:00 , 31 հուլիս, 2018

Հոգեբաններն ուսումնասիրել են մարդկանց պահվածքը և հանգել նմանատիպ եզրակացությունների: Շատ հաճախ մարդը ենթարկվում է ուրիշի ազդեցությանը: Ահա այս կանոնները հաստատ պետք կգան ձեզ:

  1. Սկսեք խոսքը գովեստով ու խրախուսանքով: Դա կօգնի դիմացինին դրական տրամադրվել:
  2. Մի շեշտեք սխալներըա ակնհայտ: Փնտրեք հարվածը մեղմելու տարբերակներ: Դիմացինի սխալների կոպիտ շեշտումը միայն բացասական է տրամադրում նրան:
  3. Մինչ դիմացինին քննադատելը արժե նապ սկսել պատմել սեփական թերությունները:
  4. Դիմացինին հարցեր տվեք, այլ ոչ սկսեք նրան ուղղություն տալ:
  5. Թույլ տվեք մարդուն բացատրել ու մեկնաբանել, թույլատրեք նրան փրկել իր անունը:
  6. Եթե դիմացինը անգամ չնչին քայլ է արել դեպի առաջ, մի հապաղեք նրան խրախուսել և գովել:
  7. Մարդկանց անունը բարձր պահեք, որպեսզի նրանք ձգտեն արդարացնել սպասումները: Ասեք նրանց, թե ինչ լավ եք մտածում նրանց մասին և անգամ մի քիչ շողոքորթեք:
  8. Այնպես արեք, որ մարդիկ ուրախ լինեն ձեզ համար անել այն, ինչ դուք առաջարկում եք: Նախ կարող եք ինքներս նրանց համար որևէ բան անել, ապա ընտրել փոխադարձ քայլի տարբերակը: