5 տարի առանց Մարկ Սաղաթելյանի. այսօր դերասանի մահվան տարելիցն է


23:00 , 30 հուլիս, 2018

Life.tert.am-ը գրում է.

Այսօր լրանում է դերասան, շոումեն Մարկ Սաղաթելյանի մահվան 5-րդ տարելիցը։ Մարկը մահացավ 2013 թվականին` 41 տարեկանում, Երևանում։ Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։

Ժամանակին Բժշկական ինստիտուտի ուսանողի համար ճակատագրական դարձավ ՈւՀԱ թիմի կազմում ընդգրկվելը։ Հենց այդ ժամանակ նախանշվեց նրա հետագա ճանապարհը։

Մարկ Սաղաթելյանը եղել է մի քանի նախագծերի սցենարի համահեղինակը և դերակատարը` «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «220 վոլտ», խաղացել է «Մեր բակը», «Մեր բակը 2», «Բանդա», «Մեր բակը 3», «Քայլ ձիով» ֆիլմերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։