Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել Կարեն Ղազարյանի հետ. Թաթոյան


21:30 , 30 հուլիս, 2018
«Արդեն 16 օր Ադրբեջանում գերության մեջ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում»,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել նրա հետ, որևէ տեղեկություն չկա: Ստացել եմ նրա ծնողների անհանգստությունները: Դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ օգնելու նրա գտնվելու վայրի, ֆիզիկական ապահովության ու վերադարձի մասին որևէ տեղեկատվություն ստանալու հարցում»,- գրել է Պաշտպանը: