Ավստրալացիները բողոքում են «անպատկառ» կենգուրուներից


00:20 , 31 հուլիս, 2018

Ավստրալիայի բնակիչները համարում են, որ կենգուրուները լուրջ վնաս են հասցնում իրենց տնտեսությանը: Նոր Հարավային Ուելսի բնակչուհի Մարի Հարլին տեսանկարահանել է, թե ինչպես են հազարավոր կենդանիներ վազում իր արոտավայրով՝ ամբողջովին ոչնչացնելով արոտը՝ գրում է Daily Mail-ը:

Կինը նշել է, որ վերջին տարիներին Ավստրալիայում աճել է կենգուրուների թիվը և շարունակում է աճել, սակայն իշխանությունները չեն վերահսկում կենդանիների բազմացման գործընթացը: Ներկա պահին Ավստրալիայում հաշվվում է մոտ 46 միլիոն կենգուրու: