Եթե մարդը կոմիկ դերասան է, դրանից չի բխում, որ քաղաքապետի վատ հավակնորդ է


15:47 , 30 հուլիս, 2018

Եթե մարդը կոմիկ դերասան է, դրանից չի բխում, որ քաղաքապետի վատ հավակնորդ է։

Եթե մարդը բազմաթիվ ակցիաների ժամանակ պուպուշ հարցազրույցներ է տվել, դրանից էլ չի բխում, թե լավ հավակնորդ է։

Երբ հանրության մեծ մասն էսքանը չի հասկանում ու առաջնորդվում է իռացիոնալ սկզբունքով, բնական է, հեծանիվ հայտնագործել պետք չէ, կարդացեք ռացիոնալ ընտրության տեսություն, բոլոր հարցերի պատասխանները կստանաք։

Էս ամենի պատասխանատուն իշխող ուժն է, լավ են արել առաջադրել են, եթե ընտրվեց պետք է սպասել ու չոր փաստեր արձանագրել, հիմա ներվ մի քայքայեք, էդ լոլոներով ոչ պետությանը, ոչ էլ Ձեզ օգուտ չեք տալիս։