Մի երկու խոսք «Jose»-ի, հայերի սկզբունքայնության, գովազդի ու սերիալի մասին


12:49 , 18 մայիս, 2013

Երեկ հայկական սերիալներից մեկն էի նայում, մի շատ հետաքրքիր գովազդի ձև տեսա, որը չես տեսնի աշխարհի ոչ մի երկրում, դե մենտալիտետի հարց է: Քանի որ մեր ազգն ունի հետաքրքիր սկզբունքայնություն, նրանք կարող են ընդհանրապես չհաճախել մի օբյեկտ կամ չգնել մի ապրանք զուտ նրա համար, որ ատում են տիրոջը: Դրա վառ օրինակը «Հարսնաքարն» էր. հաճախորդների քանակն այդ տխրահռչակ պատմությունից հետո կիսով չափ պակասեց, «Բջնիի» վաճառքի ծավալներն ընկան: Մի խոսքով, ոնց հասկացա, «Ջոս» համալիրն էլ չուներ ակնկալված հաճախորդը, և սերիալի մեջ գովազդում են «Ջոսը»՝ ասելով՝ շատ լավ տեղ է, տերերն էլ արդեն փոխվել են, հին տերերը չեն: Ախր մենք ամեն ինչով ենք ուրիշ: Տեսեք 30.00 րոպեից`