12:46 , 18 մայիս, 2013Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեենկոն հայտարարել է, որ նախօրեին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բռնության հետևանքով տուժել է 28 մարդ՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Բոլոր վնասվածքները թեթև բնույթի են՝ բացի մեկից. տուժածներից մեկը ստացել է միջին ծանրության ոտքի կոտրվածք»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԼԳՏԲ (լեսբուհի, գեյ, տրանսվիստիտ, բիսեքսուալ) ներկայացուցիչների ակցիայի ժամանակ դրա հակառակորդները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, սկսել են հետապնդել գեյ-ակտիվիստներին: Վերջիններիս հաջողվել է թաքնվել ավտոբուսում, որը միանգամից հեռացել է դեպքի վայրից:


