Անահիտ Սիմոնյանի նոր՝ «Սիրո հավերժ քաղաք» նախագիծը և որդու հետ ունեցած հարաբերությունները


13:15 , 30 հուլիս, 2018

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր նախագիծ ունի. ներկայացնում է Հայաստանի գեղատեսիլ, պատմամշակութային վայրերով պաստառներ և ֆոտովարագույնբեր: Նախագիծը կոչել է Սիրո հավերժ քաղաք և շնորհակալ է Ավետ Բարսեղյանին այս խոսքերը ժամանակին Հայկոյի նվիրելու համար: Երեկոյին ներկա էին երգչուհու մտերիմները, կոլեգաները և ընկերները, իսկ հետաքրքիր դրվագները ներկայացնում է BlogNews.am-ը:

Ինչպես երեկոյի բացման խոսքում Ավետ Բարսեղյանը նշեց Անահիտ Սիմոնյանը իր հագուստներում միշտ օգտագործել է հայկական նախշեր, հերթը հասել է ֆոտոպաստառներին և ֆոտովարագույներին:  

«Քանի որ միշտ զբաղվել եմ կամ երգեցողությամբ, կամ հագուստի մոդելավորմամբ այս նախագիծը ինձ համար նորություն է: Գաղափարը ծնվեց, երբ ԱՄՆ-ում էի, շատ ընտանիքների հետ շփվեցի, որոնց մեջ հայրենիքի հանդեպ կարոտ կար: Այցելելով նրանց բնակարանները՝ հասկացա, եթե օրինակ տան մի հատվածում Երևանը հիշեցնող մի դետալ լիներ, նրանք իրենց ավելի լավ կզգային: Երևան վերադառնալուն պես անցա գործի: Բնականաբար այս ամենը մենակ չեմ արել, իմ կողքին կար իմ մեծ թիմ, ովքեր կշարունակեն անել այս նախագիծը»,-նշում է Անահիտը

Նախածի անունի ընտրությունը նպաստել է Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» երգը, որը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից. «Հայկոյի երգը լսելուց սկսում ես ավելի շատ սիրել Երևանը, դրա համար որոշեցինք անվանումն էլ այդպես դնել: Բնականաբար չկա մի նոր աշխատանք, որը չունենա ռիսկ, բայց ինչպես ասում են ռիսկը գործի կեսնն է: Այնպես որ ես չեմ վախենում ոչ մի տեսակի նոր գաղափարներից և հակառակը ցանկանում եմ միշտ ինձ փորձել տարբեր բնագավառներում»:

Շնորհանդեսին ներկա չէր Հայկոն, նա այս շրջանում հանգստանում է ընկերների հետ. «Ես շատ հուզված եմ, որ նա այսօր իմ կողքին չէ, բայց Ավետն այնքան է ինձ քաջալերել, որ հուզմունքս մի փոքր անցել է: Իրականում կուզեի Հայկոն այստեղ լիներ, բայց ինչու այս ամենը շուտ արեցինք, քանի որ մեկնում եմ ԱՄՆ և ուզում էի շնորհանդեսը շուտ անել, քանի որ հնարավոր է երկար ժամանակով բացակայեմ երկրից»:

Այն հարցին, ով է ամենաշատը տուժում Անահիտի շրջագայություններից, երգչուհին որդու՝ Արմանի անունն է տալիս. «Ես համարում եմ, որ երկուսիս սերն է տուժում, մենք շատ ենք իրար կարոտում, և հիմա երբ Հայկոն այստեղ չէ, երկուսով ենք մնացել, մենք շատ ենք կապվել իրար հետ: Արմանը իմ ընկերն է, մեր մեջ ավելի շատ այդպիսի հարաբերություններ են, ես հույս ունեմ, որ իմ շրջագայությունների պատճառով մեր հարաբերությունները չեն տուժի»,-եզրափակեց երգչուհին  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի