Ռուս օլիգարխների երեխաները սկսել են լքել բրիտանական դպրոցները


15:40 , 30 հուլիս, 2018

Բրիտանական դպրոցներում սովորող Ռուսաստանից երեխաների թիվը վերջին երեք տարում 40 տոկոսով նվազել է։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Անկախ դպրոցների խորհրդի (ISC) տվյալները։

ISC-ի տվյալներով՝ 2015-ին բրիտանական դպրոցներում 2795 ռուսաստանցի երեխա է սովորել, 2018-ի ապրիլին նրանց թիվը հասել է 1699-ի։ Խորհրդում չեն նշել, թե դա ինչի հետ է կապված։

Պարբերականը գրում է, որ խնդիրը վերջին տարիներին վատթարացող Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններն են։

«Նոր Սառը պատերազմի տնտեսական իրողությունները սկսում են աչքի ընկնել»,-ասվում է տեքստում։