Եգիպտական կենդանաբանական այգին իշուկին ներկել և փորձել էր զեբրի փոխարեն ներկայացնել


14:00 , 30 հուլիս, 2018

Կահիրեի կենդանաբանական այգին քննադատությունների է արժանացել այն բանից հետո, երբ փորձել է խաբել հաճախորդներին՝ իշուկին զեբրի պես սև-սպիտակ ներկելով: Ուսանողներից մեկը նկատել է խաբերությունը: Տղան կեղծ զեբրի հետ լուսանկարը հրապարակել է համացանցում:

Ուշադիր նայելով՝ կարելի է նկատել զեբրին ոչ բնորոշ մանրուքներ, որ կան այս կենդանու արտաքինի մեջ: Իսկ ահա գծերը չափազանց արհեստական տեսք ունեն: Տեղի անասնաբույժները լուսանկարը տեսնելուց հետո անմիջապես հաստատեցին, որ կենդանին իրականում իշուկ է: