Խաղաղ սիրիացիներն Իդլիբից դուրս են գալիս ՌԴ-ի զինվորականների կազմակերպած հումանիտար միջանցքով


10:40 , 30 հուլիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Սիրիայի Իդլիբի նահանգի խաղաղ բնակիչները, որն առայժմ գտնվում Է զինյալների վերահսկողության ներքո, դուրս են գալիս Աբու Էդ Դուհուր ավանում ռուսաստանցի զինվորականների կազմակերպած հումանիտար միջանցքով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փախստականների ընդունման, բաժանման եւ տեղավորման կենտրոնի մասնագետները մարդկանց օգնում են վերականգնելու փաստաթղթերը, իսկ ռուս զինվորական բժիշկները կատարում են վերաբնակիչների բժշկական զննումներ:

«Մենք փոխգործակցում ենք նահանգապետի հետ, մեզ մոտ ստեղծված Է հանձնախումբ, որն զբաղվում Է փախստականների վերադարձի եւ փաստաթղթերի ստուգման հարցերով: Շատ-շատ մարդիկ են վերադառնում, մարտական գործողությունների ժամանակ շատերի մոտ այրվել են անձնական փաստաթղթերը եւ ունեցվածքի փաստաթղթերը»,- պատմել Է Հալեպի նահանգում Փախստականների ընդունման, բաժանման եւ տեղավորման կենտրոնի մասնաճյուղի պետ Օլեգ Դեմյանենկոն:

Նա հավելել Է, որ բոլոր վերաբնակիչներին նաեւ ստուգում են Սիրիայի տվյալների պահոցով եւ հայտնաբերում են նրանց, ովքեր օրենքի հետ խնդիրներ ունեն: Հումանիտար միջացքով ընթացքն սկսվելուց առաջ բոլորին հանգամանորեն ստուգում են զենքի եւ պայթանյութի առկայության համար, քանի որ դրանց փոխադրումն ագելված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: