10:20 , 30 հուլիս, 2018Armsport.am-ը գրում է.
«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մտադիր չէ հեռանալ թիմից, հայտնում է «Daily Mail»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Լոնդոնում, որպեսզի պայքարի մեկնարկային կազմում տեղի համար:
Ընդ որում, Ժիրուի շանսերը կտրուկ կնվազեն, եթե «Չելսին» կարողանա ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին:
Անգլիական Պրեմիեր-լիգայի ավարտված մրցաշրջանը Ժիրուն սկսել է Լոնդոնի «Արսենալի» կազմում: 2018 թվականի հունվարի սկզին 31-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Չելսի»:
Ֆուտբոլիստը 29 հանդիպման է մասնակցել և դարձել է 7 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»: